Գլխավոր Արցախ Արցախի Ազգային ժողովում քննարկվել է անվճար և որակյալ կրթության հարցը

Արցախի Ազգային ժողովում քննարկվել է անվճար և որակյալ կրթության հարցը

11
0

Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախաձեռնությամբ հունիսի 29-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի, Արցախում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների պատասխանատուների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Հանդիպումը վարել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկվել է Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ անվճար և որակյալ կրթության հարցը: Նախարար Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է ուսման վճարների փոխհատուցման և որակյալ կրթության՝ մշակման փուլում գտնվող հայեցակարգը և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Ներկաները նախարարին են առաջադրել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վճարների փոխհատուցմանը, անվճար կրթություն-կրթության որակ փոխազդեցության արդյունավետությանը, գնահատման մեխանիզմների վերահսկմանը և թեմային վերաբերող այլ հարցեր: Ներկայացվել են նաև առաջարկներ:

Ելույթներով հանդես են եկել ուսումնական հաստատությունների ղեկավարները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: