Գլխավոր Արցախ Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

11
0

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը Ստեփանակերտում գործող 7 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 12 դեղատներում իրականացվել է դիտանցումներ մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների պաշարների ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ: Դիտարկված դեղատների ընդհանուր շրջանառությունը դեղամիջոցների ոլորտում կազմում է ավելի քան 80%: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը:

Իրականացված դիտանցումների արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն շուկայում առկա է տարբեր որակի` բժշկական, կտորե (ոչ բժշկական), ներմուծվող և տեղական արտադրության (ՀՀ և ԱՀ) դիմակներ, որոնց ձեռքբերման միջին գինը կազմում է 165 դրամ, իսկ իրացման միջին գինը՝ 203 դրամ, միջին հավելագինը՝ 38 դրամ կամ 23%:

Արցախի Հանրապետությունում դիմակներ արտադրվում է «Ֆարմ Պրոդուկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որի մեծածախ իրացման գինը կազմում է 130 դրամ:

Առկա պաշարների հաշվառման և տեղական արտադրող ընկերությունների արտադրական հզորությունների ուսումնասիրման արդյունքում պարզվել է նաև, որ դիմակների դեֆիցիտը բացառված է: