Հինգշաբթի, 9 Հուլիսի, 2020
Գլխավոր Արցախ Արցախում կստեղծվի տարածքային կառավարման նախարարություն ու ՊՎԾ. Արայիկ Հարությունյան. armtimes.com

Արցախում կստեղծվի տարածքային կառավարման նախարարություն ու ՊՎԾ. Արայիկ Հարությունյան. armtimes.com

58
0
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի վերահսկողության ծառայությունը այսուհետ դառնալու է պետական վերահսկողական ծառայություն։ Արցախում ստեղծվելու է նաեւ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որում ներառված է լինելու նաև բնական ռեսուրսների կառավարման հատվածը։ Ներկայումս ԱՀ կառավարությունում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ու բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություններ են գործում:

Այս մասին ֆեյսբուքյան իր եթերում հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ փոփոխության է ենթարկվելու Մշակույթի, երիտասրդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը՝ վերածվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության:

Լինելու են կադրային խոր փոփոխություններ, մի շարք պաշտոնյաներ լքելու են իրենց պաշտոնը:

%d bloggers like this: