Գլխավոր Հասարակություն Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ցանկանում են Մալիբուում տուն ձեռք բերել (լուսանկարներ)

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ցանկանում են Մալիբուում տուն ձեռք բերել (լուսանկարներ)

68
0

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը, որոնք այժմ բնակվում են Վանկուվերում գտնվող 14 մլն դոլար արժողությամբ առանձնատանը, ցանկանում են Մալիբու քաղաքում տուն ձեռք բերել: Այս մասին գրում է  Variety-ն:

Հարրին ու Մեգանը ցանկանում են տեղափոխվել  Լոս Անջելես և մշտական բնակություն հաստատել այնտեղ:

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ առանձնատունը ժամանակին վարձակալել է 22-ամյա միլիարդատիրուհի Քայլի Ջեները, որը տունը երկու շաբաթով վարձակալել է 2018 թվականի ամռանը:

Ավելի վաղ` Hellomagazine.com կայքը հրապարակել է այն հավանական առանձնատները, որոնք հարմար կլինեն արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի համար:

Նշենք, որ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը նախատեսում են իրենց ժամանակի մեծ մասն անցկացնել Կանադայում: