Գլխավոր Աշխարհ Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան հուշանվերները հանվել են թագավորական ընտանիքի պաշտոնական...

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան հուշանվերները հանվել են թագավորական ընտանիքի պաշտոնական կայքից

220
0

Սասեքսի դուքսի և դքսուհու պաշտոնական հարսանեկան հուշանվերներն այլևս չեն վաճառվում «Թագավորական հավաքածուի» առցանց խանութում: Այս մասին հաղորդում է hellomagazine.com-ը:

Աղբյուրի հաղորդած տեղեկատվության համաձայն, արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պատկերով որոշ իրեր դեռևս վաճառվում էին «Թագավորական հավաքածուի» առցանց խանութում: Այնուամենայնիվ, ներկայումս առցանց խանութում Սասեքսի դուքս և դքսուհի որոնման հրահանգի ժամանակ որևէ արդյունք չի գրանցվում: