Գլխավոր Առողջապահություն Բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում. 96-ամյա Սերյոժա պապիկն ապաքինվել է...

Բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում. 96-ամյա Սերյոժա պապիկն ապաքինվել է կորոնավիրուսից

21
0

Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 96-ամյա Սերյոժա Ստեփանյանը: Այս մասին տեղեկացրել է ԲԿ-ն: Պապիկը կորոնավիրուսից բացի այլ հիվանդություն չի ունեցել:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասել է Սերյոժա պապիկը: