Ուրբաթ, 29 Մայիսի, 2020
Գլխավոր Բանակ Բանակում «ՀելթՏոն» լուծույթի փորձարկման մասին տեղեկությունը մանիպուլյացիա է․ ՊՆ խոսնակ

Բանակում «ՀելթՏոն» լուծույթի փորձարկման մասին տեղեկությունը մանիպուլյացիա է․ ՊՆ խոսնակ

89
0
Շուշան Ստեփանյան
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուք» իր էջում գրել է.
««Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»:

Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը 2019 թ. սահմանված կարգով պաշտոնապես գրանցվել է և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է»:
%d bloggers like this: