Գլխավոր Հայաստան Բավարար պայմաններ չունեցող լաբորատորիաներին արգելվեց ՊՇՌ թեստեր անել

Բավարար պայմաններ չունեցող լաբորատորիաներին արգելվեց ՊՇՌ թեստեր անել

12
0
A laboratory technician prepares COVID-19 patient samples for semi-automatic testing at Northwell Health Labs, Wednesday, March 11, 2020, in Lake Success, N.Y. The US Food and Drug Administration has approved faster testing protocols as the viral outbreak continues to spread worldwide. For most people, the new coronavirus causes only mild or moderate symptoms. For some it can cause more severe illness. (AP Photo/John Minchillo)

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ արգելվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով եւ որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաեւ կենսաանվտանգության/կենսապահովության պատշաճ համակարգ:

Որոշման համաձայն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է 2-օրյա ժամկետում՝

1) Սահմանի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի եւ որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ հարցաշար եւ ապահովի դրա հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում․

2) Ձեւավորի մասնագիտական խումբ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի եւ որակավորման, ինչպես նաեւ կենսաանվտանգության՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխանությունը գնահատելու նպատակով:

3) Սահմանի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության իրականացման գործողությունների ստանդարտ ընթացակարգը։

4) Հաշվի առնելով մասնագիտական խմբի գնահատման եզրակացությունը՝ սահմանի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը եւ ապահովի հանրությանը պատշաճ իրազեկումը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրա պարբերական թարմացումը։