Գլխավոր Սպորտ «Բավարիայի» նախագահը կկանգնի դատարանի առջև հարկերից խուսափելու պատճառով

«Բավարիայի» նախագահը կկանգնի դատարանի առջև հարկերից խուսափելու պատճառով

5
0

Ulli Hoeness

Գերմանական «Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ուլի Հենեսը մարտին դատարանի առջև կկանգնի՝ մեղադրվելով հարկերից խուսափելու մեջ:

Ոստիկանությունը հետաքրքրվեց Հենեսի բանկային հաշիվներով այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, թե «Բավարիայի» նախագահը շվեյցարական բանկերից մեկում չհռչակագրված հաշիվ ունի: Այս լուրը բուռն արձագանք առաջացրեց Գերմանիայում: Կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչը նշել է, որ կանցլերը հիասթափված է Ուլի Հենեսի գործողություններով:

Այսուհանդերձ, «Բավարիան» հայտնել է այն մասին, որ չնայած դատական գործընթացին, Հենեսը կմնա ակումբի նախագահ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ