Գլխավոր Սպորտ Բերեզովսկին կաշխատի Կապարոսի մարզչական շտաբում

Բերեզովսկին կաշխատի Կապարոսի մարզչական շտաբում

9
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կաշխատի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսի հետ:

Ռուսական Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում Բերեզովսկին հայտնել է, որ առաջարկ է ստացել Կապարոսից` լինել մարզչական շտաբում:

«Կլինեմ օգնականը: Դեռևս չգիտեմ հետագայի համար ինչ կլինի, բայց դարպասապահների հետ աշխատանքը կլինի: Պատրաստ եմ օգնել հավաքականին ամեն կարգավիճակում»,-ասել է լեգենդար դարպասապահը: