Գլխավոր Առողջապահություն Բժշկական դիմակներն ախտահանելու ամենապարզ ձեւը

Բժշկական դիմակներն ախտահանելու ամենապարզ ձեւը

100
0

Փորձագետները գտել են դիմակների ախտահանման ամենաարդյունավետ ձեւը։ Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը՝ հղում անելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի բժիշկներին (CDC)։

CDC մասնագետները խորհուրդ են տալիս բազմակի օգտագործման բժշկական դիմակներն ամեն անգամ օգտագործելուց հետո լվանալ եռման օճառաջրում։
Ախտահանման այդպիսի եղանակից հետո դիմակը պետք է լավ չորացնել՝ ցանկալի է օգտագործելով տաք օդի հոսք։

Մաքուր լվացված դիմակները պահել թղթե տոպրակի մեջ, այն պաշտպանելու համար տարբեր միկրոբներից եւ վարակներից։

Ամերիկացի փորձագետները նաեւ նշել են, որ պաշտպանիչ դիմակի դեր կարող է կատարել նաեւ շարֆը, բանդանան, անգամ հին շապիկի փոքրիկ կտորով կարելի է փակել քիթն ու բերանը։ Նրանք խորհուրդ են տալիս չգնել N95 տիպի դիմակները՝ պաշտպանողական միջոցների դեֆիցիտ չառաջացնելու համար, քանի որ դրանք նախատեսված են բժիշկների համար։