Գլխավոր Տնտեսական ԲՀԿ-ն առաջարկում է որոշ ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին

ԲՀԿ-ն առաջարկում է որոշ ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին

21
0

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է երրորդ երկրներից ներկրված մի խումբ սննդային ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին, այլ ոչ թե անմիջապես սահմանին: Այս մասին պատգամավորը հայտարարեց  ԱԺ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ։

«1997-ից ներդրվել է համակարգ՝ սահմանին ավելացված արժեքի հարկ գանձելու: ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների ավելացված արժեքի հարկի գանձումը կատարվում է հաջորդ ամսվա 20-ին: Ես փորձ եմ կատարել երրորդ երկրներից ներկրվող մի խումբ ապրանքներ համապատասխանեցել այդ ընթացակարգին, որ գանձվեն հաջորդ ամսվա 20-ին»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորների խոսքով՝ ապրանքների խումբ ընտրելիս հիմքում դրվել է սոցիալական նշանակությունը, հաշվի են առնվել ձեռներեցների համար խնայողությունը, արագ իրացվելիությունը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ կառավարությունը շարունակում է սկզբունքային անհամաձայնություն ունենալ նախագծի հետ: Նա նկատեց՝ առաջարկվում է ներմուծման ԱԱՀ-ն գանձել ոչ թե ներմուծման պահին, այլ մինչև հաջորդ ամսվա 20-ն այնպիսի սննդամթերքի համար, ինչպիսին են՝ սառեցված միս՝ խոշոր եղջերավոր անասունների, թռչնի, կաթնամթերք, օղի, կոնյակ:

Փոխնախարարը նկատեց, որ այսօր արդեն նշված ապրանքատեսակների պարագայում մեր գյուղատնտեսական արտադրանքը մրցունակ չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ