Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ

    265
    0

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

    «Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց:

    Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

    Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»։