Գլխավոր Լուրեր Բողոքարկելու ենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման...

Բողոքարկելու ենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին

57
0

Որևէ կառույց չի կարող մեր քաղավիացիային զրկել իր իրավասությունները իրականացնելուց, լիցենզիայից զրկելը իրականության հետ կապ չունի: Այս մասին «Առաջին ալիքի»-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

«Մարտի 6-ին մենք ստացանք մեր դիտողությունները, բայց մեր կարծիքը դեռ մեր գործընկերների մոտ չկա: Դրանից հետո նոր՝ մայիսին, պետք է որոշում կայացվի Բրյուսելում՝ նիստի ընթացքում: Հիմա մենք մեր գործընկերներից պարզաբանում ենք սպասում, թե ինչու են որոշումն այնքան շտապ կայացրել. դա կարող է կապված լինել կորոնավիրուսի խնդիրների հետ»,-ասաց նա:

Տաթևիկ Ռևազյանն նշեց որ որոշումը բողոքարկելու են: «Երկուշաբթի ուղարկելու ենք մեր դիտողությունները, բավականին շատ դիտողություններ ունենք»,-ասաց նա: