Գլխավոր Աշխարհ Բուլղարիան բացել է սահմանները

Բուլղարիան բացել է սահմանները

8
0

Բուլղարիան վերացրել է իր տարածք մուտքի արգելքը Եվրամիության եւ Շենգենյան երկրների քաղաքացիների համար, որը սահմանվել էր մարտին՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված: Այս մասին հայտնում է TASS-ը։

Մայիսի 22-ից հանրապետության տարածք մուտք գործողները, ինչպես ընդգծել են գերատեսչությունում, «ստիպված կլինեն 14-օրյա կարանտին» անցնել այնտեղ, որտեղ նրանք նախատեսում են բնակություն հաստատել: Այս պահանջը չի տարածվում բժշկական եւ սոցիալական ոլորտների աշխատողների, դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, սեզոնային աշխատողների, ինչպես նաեւ միջազգային ուղեւորափոխադրմամբ զբաղվող ավտոբուսների վարորդների վրա:

Բուլղարիայում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքերը գրանցվել էին մարտի 8-ին: Մարտի 13-ից մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել: Զբոսաշրջային գործունեությունը դադարեցվել էր մարտի 17-ին, իսկ մարտի 19-ին, առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւի հրամանով, հանրապետությունը փակել էր իր սահմաններն այն պետությունների քաղաքացիների առջեւ, որոնցում կորոնավիրուսի բռնկում էր արձանագրվել, այդ թվում՝ ԵՄ երկրների, բացառությամբ Բուլղարիայի տարածքով անցնողների: