Գլխավոր Միջազգային Բրիտանացին ռումբի մասին կեղծ ահազանգ է կատարել՝ սեփական հարսանիքը խափանելու նպատակով

Բրիտանացին ռումբի մասին կեղծ ահազանգ է կատարել՝ սեփական հարսանիքը խափանելու նպատակով

4
0

wedding046-1-ddb17f

Բիրտանացին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման ռումբի մասին կեղծ ահազանգ կատարելու համար: Նա ռումբի մասին կեղծ տեղեկություններ էր տվել սեփական հարսանիքի օրը, այն խափանելու նպատակով:

Լիվերպուլի բնակիչ Նիլ Մակարդլը ձերբակալումից հետո խոստովանել է, որ թաքուն դուրս է եկել տնից, երբ իր հարսնացուն պատրաստվում էր հարսանեկան արարողությանը, և հեռախոսախցիկից զանգահարել ոստիկանություն՝ հայտնելով  հորինված ռումբի մասին:

Նա այդ քայլին է դիմել հարսանիքը խափանելու նպատակով, քանի որ մոռացել էր հարսանեկան արարողությունն անցկացնելու համար վայր ամրագրել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ