Գլխավոր Աշխարհ Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավարը Մեգան Մարքլին «մինի Քարդաշյան» է անվանել

Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավարը Մեգան Մարքլին «մինի Քարդաշյան» է անվանել

403
0

Բրիտանացի հանրահայտ հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, որը հայտնի է հայտնիների մասին իր անկեղծ հայտարարություններով, «ամոթալի» պահվածքի համար Մեգան Մարքլին «մինի Քարդաշյան» է անվանել: Այս մասին հաղորդում է բրիտանական «The Sun» տաբլոիդը:

Մորգանը կարծում է, որ իր պահվածքով ու գործելաոճով Մեգան Մարքլը չի կարող համեմատվել իր ամուսին արքայազն Հարիի մոր`արքայադուստր Դիանայի հետ. «Նա Քիմ Քարդաշյանի թագավորական մինի կրկնօրինակումն է`այդ կարգավիճակին բնորոշ բոլոր խայտառակություններով»:

Մեգան Մարքլը իր և Հարրիի առաջնեկի՝ Արչիի հետ գտնվում է Կանադայում

Հաղորդավարը նաև Մեգան Մարքլին և արքայազն Հարրիին մեղադրել է նարցիսիզմի և եսակենտրոնության մեջ, և նրանց տեղափոխումը Կանադա անվանել է «Մեգանին մեծ աստղ դարձնելու փորձ»:

Մեծ Բրիտանիա — Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և արքայազն Չարլզը խորհրդարանի նստաշրջանի բացման արարողության ժամանակ, Լոնդոն, 14-ը հոկտեմբերի, 2019 թ․

Մորգանը նաև վրդովված է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին թույլ է տվել, որ զույգն իրեն պահի «համաշխարհային հանրահայտ մարդկանց» նման՝  օգուտներ քաղելով իրենց թագավորական անցյալից: Նրա կարծիքով, այս ամենը «միապետության ավարտի սկիզբն է»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։