Գլխավոր Միջազգային Բրիտանիայի երկու քաղաքացիներ մեղադրվում են Սիրիայում ահաբեկչության մասնակից լինելու մեջ

Բրիտանիայի երկու քաղաքացիներ մեղադրվում են Սիրիայում ահաբեկչության մասնակից լինելու մեջ

9
0

sy_2319846b

Լոնդոնում դատարանը Միացյալ Թագավորության երկու քաղաքացիների մեղադրել է Սիրիայում ահաբեկչական գործողություններին մասնակից լինելու մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

21 ամյա Յուսուֆ Սավարին և Մոհամմադ Ահմեդին ձերբակալել են շաբաթվա սկզբին՝ Ստամբուլից Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան ժամանելիս: Նրանք մեղադրվում են նրանում, որ Սիրիա են այցելել «ահաբեկչական գործունեություն ծավալելու համար»:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ հանցագործությունը կատարվել է  2013 թվականի մայիսին: Սակայն չի հաղորդվում, թե Սիրիյում գործող ո՞ր խմբավորմանն են պատկանել ձերբակալվածները:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ