Գլխավոր Լուրեր Բրիտանիայում երկու եղբայր կատուները «ավազակային խումբ» են ձևավորել

Բրիտանիայում երկու եղբայր կատուները «ավազակային խումբ» են ձևավորել

7
0

bad_ass_cat_by_spunpun-d3dqhm1

Երկու կատու եղբայրներ Էրիկը և Էրնին, որոնք բնակվում են բրիտանական Էսեկս կոմսությունում, տուն են բերել մոտ 100 տարբեր առարտկաներ, այդ թվում՝ կոշիկներ, հողաթափեր և ձեռնոցներ:

Իրար հետ համագործակցելով՝ կատուները նույնիսկ փորձել են հարևանից մանկական սկաուտական համազգեստը գողանալ, սակայն բռնվել են դեպքի վայրում:

Կատուների տերերը՝ Մարգարետ և Էդդի Բոդդիները, նույնիսկ կատուներին 5 և 10 ֆունտ սթեռլինգի թղթադրամներ են ցույց տվել՝ հույսով, որ կատուները բազմազան կդարձնեն իրենց որսը, սակայն ապարդյուն, հաղորդում է rosbalt.ru-ն:

Չորսամյա Էրիկ և Էրնի կատուներին գտել են ճամփեզրին: Շուտով կատուները մեծ քանակությամբ մանկական կոշիկ են գողանում և տուն բերում: Սկզբում տանը հայտնվում է մեկ զույգը, իսկ որոշ ժամանակ անց նաև երկրորդը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ