Գլխավոր Լուրեր Բրյուսելում հայ երգիչը կատարում է Ազնավուրի երգերը՝ զբաղեցնելու բնակիչներին (տեսանյութ)

Բրյուսելում հայ երգիչը կատարում է Ազնավուրի երգերը՝ զբաղեցնելու բնակիչներին (տեսանյութ)

318
0

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բնակվող հայազգի երգիչ Տիգրան Խանջարյանը, որը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին դարպասապահն է, պատշգամբից կատարում է Շառլ Ազնավուրի երգերը, գրում է Ռուսարմինֆո-ն:

Ինչպես նշվում է՝ նա ամեն օր նույն ժամին քաղաքի բնակիչների համար փոքրիկ համերգներ է կազմակերպում իր պատշգամբում: Մոտակա շենքերի բնակիչները կանոնավոր կերպով դուրս են գալիս պատշգամբներ՝ լսելու նրա կատարումները: