Գլխավոր Հասարակություն Գազի սակագինը մինչեւ ապրիլի 1-ը չի փոխվի

Գազի սակագինը մինչեւ ապրիլի 1-ը չի փոխվի

23
0

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանն՝ ասել է, որ ՀՀ սահմանին գազի գինը մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը չի բարձրանա։ «Գազպրոմ Արմենիան» կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողների համար գազի ներքին գինը բարձրացնելու համար։
«Մինչեւ ապրիլի 1-ը ոչ միայն չի բարձրանա գազի սակագինը, այլեւ հանձնաժողովին չեն դիմի դրա համար։ Ապրիլի 1-ից նման դիմում հնարավոր է լինի, քանի որ գինը կախված է երեք բաղկացուցիչ մասից՝ գինը սահմանին, ընթացիկ ծախսեր, որոնք հեշտությամբ կարելի է գնահատել եւ պայմանավորվել, սակայն կա նաեւ ներդրումների հարցը։ Գոյություն ունի կարծիք, որ գազի՝ Հայաստան անխափան եւ արդյունավետ ներմուծման համար անհրաժեշտ են ներդրումներ»,- ասաց Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա վստահեցրեց, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիայում»:

«Երբ խոսքը վերաբերում է երկարատեւ պայմանավորվածություններին, միշտ կողմը պայման է առաջադրում բանաձեւ դնել գնագոյացման մեջ: Մի կողմից բանաձեւային գնագոյացումը հնարավորություն է տալիս օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից՝ կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում: Ըստ այդմ, սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,-ընդգծեց նա: