Գլխավոր Մամուլ «Գազպրոմ Արմենիան» աշխատակիցների աշխատավարձը կրճատում է 20 տոկոսով. «Փաստ»

«Գազպրոմ Արմենիան» աշխատակիցների աշխատավարձը կրճատում է 20 տոկոսով. «Փաստ»

43
0

«Փաստ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը տասն օր առաջ ասել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել:

Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ՀԾԿՀ-ին ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Թադևոսյանը նաև հայտնել էր, որ կրճատումներից բացի, սպասվում են նաև աշխատավարձերի կրճատումներ:

Երեկ «Փաստ» թերթին տեղեկություններ էին հասնում, որ ընկերությունն արդեն իր բոլոր աշխատակիցներին պարտադրել է ստորագրել աշխատանքային պայմանագրի հատուկ տարբերակ, որով նրանք «տալիս» են իրենց համաձայնությունը աշխատավարձի 20 տոկոսի կրճատման վերաբերյալ։

Այս փաստը «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների մոտ լուրջ դժգոհություններ է առաջացրել, որի մասին նրանք արտահայտվեցին մեզ հետ զրույցում։

Մանրամասներ ճշտելու համար դիմեցինք ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից միայն ասացին. ««Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենը ՀԾԿՀ նիստի ժամանակ անդրադարձել է այդ հարցին: Այդ ամենը պայմանավորված է սակագնի վերանայման և աշխատավարձային ֆոնդի կրճատման հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: