Գլխավոր Աշխարհ «Գազպրոմ»-ը խնդիրներ ունի. Թուրքիան գերադասում է գազ ստանալ ԱՄՆ-ից

«Գազպրոմ»-ը խնդիրներ ունի. Թուրքիան գերադասում է գազ ստանալ ԱՄՆ-ից

15
0

Գազի մատակարարները չեն պատրաստվում նվազեցնել արդյունահանումը. դրա վերականգնման համար ծախսերը կարող են չափազանց մեծ լինել, գրում է The Bell-ը: Արդյունքում, ըստ Refinitiv-ի վերլուծաբանների կանխատեսումների, գազի հասանելի պահեստները կարող են լցվել մինչեւ հուլիսի վերջը:

«Գազպրոմ»-ն արտահանման համար գազ է վաճառում եվրոպականից բարձր գներով: Ընկերության բյուջեում դրված է 133 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց գինը: Գների անկումից վնասը նվազեցնելու համար «Գազպրոմ»-ը սկսել է կրճատել մատակարարումները Եվրոպա:

«Գազպրոմ»-ը խնդիրներ ունի նաեւ իր երկու մեգանախագծերի՝ Հյուսիսային հոսքի ու Թուրքական հոսքի հետ: Թուրքիան 35 տոկոսով նվազեցրել է ռուսական գազի ներկրումը եւ գերադասում է գազ ստանալ ԱՄՆ-ից, Կատարից, Ալժիրից եւ Նիգերիայից: Իր հերթին, սկսել է գործել TANAP գազատարը, որով Թուրքիան գազ է ստանում Ադրբեջանից: Ադրբեջանական գազը թուրքական շուկայից աստիճանաբար դուրս է մղելու ռուսական գազը:

Եվրոպայում գազի գները սրընթաց անկում են ապրում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Եվրոպական շուկան լեփ-լեցուն է: Reuters-ի կողմից հարցված թրեյդերներից ոմանք կարծում են, որ եվրոպական գազային պայմանագրերի արժեքը մինչեւ մայիսի 30-31-ը կընկնի մինեւ զրո կամ նույնիսկ բացասական ցուցանիշների կհասնի: