Գլխավոր Աշխարհ Գախարիան հերքել է վարչապետի պաշտոնը լքելու վերաբերյալ լուրերը

Գախարիան հերքել է վարչապետի պաշտոնը լքելու վերաբերյալ լուրերը

12
0

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հերքել է ԶԼՄ-ներում վերջին շաբաթ ակտիվորեն քննարկվող լուրերն առ այն, որ պատրաստվում է հրաժարական տալ, հայտնում է Ria.ru-ն։

«Ես կմնամ վարչապետի պաշտոնում»,-հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ իր համար կարևոր չէ, թե ով և ինչ նպատակով է տարածել այդ լուրերը, բայց այդ հարցը նրան այնքան են տվել, որ իր մոտ արդեն «իմունիտետ» է ձևավորվել։

Գախարիան նաև նշել է, որ չի կառչում կառավարության ղեկավարի պաշտոնից։