Գլխավոր Առողջապահություն Գերմանիայում կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր կան, բայց համեմատաբար քիչ մահացողներ. ինչու՞

Գերմանիայում կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր կան, բայց համեմատաբար քիչ մահացողներ. ինչու՞

818
0

Մարտի 27-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվածների թվով Գերմանիան աշխարհում զբաղեցնում էր 5-րդ տեղը՝ 44 հազար մարդ: Միևնույն ժամանակ, երկրում գրանցվել է 267 մահվան դեպք, այսինքն ՝ տասն անգամ ավելի պակաս, քան Իսպանիայում, Իտալիայում և Չինաստանում: Քրիստիան Դրոստենը ղեկավարում է Բեռլինի Շարիտի հայտնի կլինիկայի վիրուսաբանության բաժանմունքը, և նա Գերմանիայի կառավարության գլխավոր բժշկական խորհրդատուներից մեկն է: Պոդկաստը միլիոնավոր գերմանացիների համար կորոնավիրուսի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրն է դարձել: Նա Zeit Online-ին տված հարցազրույցում  նկարագրել է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում գերմանական իշխանությունների և բժիշկների կողմից համաճարակի դեմ պայքարի համար:

Ո՞րն է Գերմանիայում և Իտալիայում տիրող իրավիճակների միջև տարբերությունը:

Գերմանիայում բռնկումը բացահայտվել է շատ վաղ փուլում. երկու-երեք շաբաթ ավելի շուտ, քան որոշ հարևան երկրներում: Դա հնարավոր դարձավ լայնածավալ ախտորոշման շնորհիվ. մենք շատ թեստեր արեցինք:

Իտալիայում, նախ և առաջ, թեստ են հանձնում նրանք, ովքեր գնում են հիվանդանոցներ: Այնտեղ բնակչությունը գիտի, որ բավարար թեստեր չկան, այդ պատճառով էլ նույնիսկ ախտանիշներ ունեցող մարդիկ մնում են տանը և եթե նրանք ավելի վատ են զգում, գնում են հիվանդանոց: Այնտեղ նրանք արդեն դժվարությամբ են շնչում, փաստորեն, նրանք անմիջապես պետք է ենթարկվեն ինտենսիվ թերապիայի: Եվ միայն այդ պահին են նրանք թեստ հանձնում: Հետևաբար, Իտալիայում գրանցված հիվանդների միջին տարիքը շատ ավելի բարձր է, քան մերը: Ես ելնում եմ նրանից, որ շատ երիտասարդ իտալացիներ կամ վարակված են, կամ արդեն տարել են վարակը և չեն ընդգրկվել վիճակագրության մեջ: Սա նաև բացատրում է Իտալիայում վիրուսից բարձր մահացածությունների մակարդակը:

Ինչ-որ պահի, մենք նույնպես անխուսափելիորեն հետ ենք մնում: Մենք պարզապես չենք կարող ախտորոշել այնքան արագ, որքան աճում է վարակվածների թիվը. մեր վիճակագրությունը թերի կլինի: Այդ դեպքում, մեր երկրում նույնպես կմեծանա մահացությունների տոկոսը. արտաքինից կթվա, թե վիրուսն ավելի վտանգավոր է դարձել, բայց սա բացառապես վիճակագրական աղավաղում կլինի:

Որաշումներ կայացնելու հարցում ինչո՞վ է առաջնորդվել Գերմանիան:

Գերմանիայում ոչ այնքան շատ որոշումներ են կայացվել գիտության կողմից հաստատված ապացույցների հիման վրա. նրանց մեծ մասը քաղաքական բնույթ ուներ, և, իհարկե, դա ճիշտ է: Ես կարծում եմ, որ բառերի և ռեստորանների փակումը, հանրային միջոցառումների չեղարկումը, մանկապարտեզների և դպրոցների փակումը արդեն շատ արդյունավետ է: Կարևոր է կանխել անձնական կապերի մեծ մասը: Հավանաբար, միայն որոշ ժամանակ անց մենք կհասկանանք, թե որքան ժամանակին են արվել այդ քայլերը:

Էլ ի՞նչ կարելի է անել:

Անկախ ցանկացած հաշվարկներից, այժմ անհրաժեշտ է նվազեցնել դեպքերը: Հակառակ դեպքում, մի քանի շաբաթից մենք կսկսենք ունենալ նույն խնդիրները, ինչ Իտալիան: Այսօրվա տվյալների համաձայն, Գերմանիային, նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով, անհրաժեշտ է երեք անգամ ավելի շատ ինտենսիվ թերապիա: Հենց դրա համար, այլ ոչ թե պատվաստանյութի անհապաղ զարգացման, մեզ պետք է այն ժամանակը, որը հիմա մենք շահում ենք:

Եթե մարդը վիրուսակիր է, մենք կարող ենք նրա ամբողջ ընտանիքը վարակված համարել՝ նույնիսկ առանց թեստ հանձնելու: Եթե դուք անմիջապես ընդունեք ընտանիքի բոլոր անդամներին որպես վարակված, կարող եք մեծ թվով թեստեր խնայել և անմիջապես թողնել ամբողջ ընտանիքը կարանտինում:

Հակամարմինը որոշելու համար անհրաժեշտ է սպասել թեստերի արդյունքներին, ինչը կարող է արագ հաստատել վիրուսային սպիտակուցի առկայությունը: Արտաքուստ այդ թեստը նման է հղիության թեստին, և արդյունքը կարելի է նույնքան արագ տեսնել: Եթե այս թեստերը արդարացնեն իրենց, ապա դրանք ամբողջովին կփոխարինեն ընթացիկներին: Հուսով եմ, որ դա կարող է մինչև մայիս իրականացվել:

Ինչու՞ են երիտասարդները նույնպես մահանում:

Երիտասարդների շրջանում շնչառական հիվանդությունները երբեմն նույնպես շատ ծանր են ընթանում: Այնուամենայնիվ, հաճախ մենք շատ քիչ տվյալներ ունենք այդ մարդկանց մասին: Հայտնի է, օրինակ, որ COVID-19-ի դրսևորման համար ռիսկային լրջագույն գործոն է համարվում մարմնի զանգվածի բարձ ինդեքսը, կորոնար սրտային հիվանդությունը, այսինքն՝ աթերոսկլերոզի պատճառով կորոնար զարկերակների նեղացումը: Թոքաբորբը հսկայական բեռ է ստեղծում սրտանոթային համակարգի համար, և եթե այն սկզբում նորմալ վիճակում չէ, ապա այս լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կվնասի նրան: Հաջորդ վարկածը հետևյալն է. որ որոշ երիտասարդ հիվանդներ կարող էին շնչել վիրուսի հսկայական դոզան անմիջապես թոքերում՝ առանց կոկորդում իմունային ռեակցիա առաջացնելու: Թերևս, այս դեպքում, մարդը շատ լրջորեն՝ անմիջապես հիվանդանում է. այդ պահին օրգանիզմին դեռ չի հաջողվում մշակել պաշտպանության որևէ միջոց: Բայց այս ամենը, կրկնում եմ, միայն վարկած է:

Ե՞րբ երևան կգան պատվաստանյութն ու դեղամիջոցը:

Տեսականորեն կարելի է պատկերացնել, որ հաշվի առնելով արտակարգ դրությունը, ստիպված կլինենք պարզեցնել գործող կանոնները (օրենքները), և կանցկացվեն պատվաստումներ, որոնք չեն անցնի որևէ բժշկական, կլինիկական ստուգում: Եթե շատ ճնշող լինի այս իրավիճակը, ապա չեմ բացառում, որ նման սցենարներ կարելի է պատկերացնել:

Հնարավոր դեղամիջոցներից ինձ համար ամենալավ տարբերակը «Ремдесивир»-ն է, որը կիրառել են Էբոլայի վիրուսի դեմ: Հիմա արդեն հետազոտություններն իրականացվում են, բայց արտադրողը միայն թույլ է տալիս այն կիրառել միայն այն հիվանդներին, ովքեր կարճ ժամանակահատվածում շատ ծանր վիճակում են հայտնվել: Իհարկե, ցանկալի է, որ այն ավելի վաղ փուլում նշանակեն, բայց այդ դեպքում դեղամիջոցը պետք է շատ հեշտությամբ ձեռք բերվի:

Ավելի իրատեսական՝ այլ տարբերակ չեմ տեսնում: Ոչ մալարիայի դեմ կիրառվող քլորոքինը, ոչ էլ ՄԻԱՎ-ի թերապիայի համար նախատեսված ատազանավիր/ռիտոնավիր դեղամիջոցները հարմար չեն: Երկու դեղամիջոցներն էլ կլինիկական փորձարկումների մեջ են, բայց արդյունքները դրանց համոզիչ չեն:

Որո՞նք են նոր կորոնավիրուսի առանձնահատկությունները:

Այդ վիրուսը կոկորդում ակտիվ բազմանում է: Ծանր, սուր շնչառական ախտանիշով վիրուսի (SARS) հետ, որը 2002-2003 թթ. առաջացրել է ատիպիկ թոքաբորբի բռնկում, նման բան չի եղել: Բացի այդ, հիվանդների մոտ SARS վիրուսը տարածվում էր ոչ այդքան ակտիվ, իսկ պաթոգենն այնքան էլ վարակիչ չէր: 

Նոր կորոնավիրուսն օժտված է զարմանալի կենսաբանական յուրահատկությամբ. նրա մակերեսային սպիտակուցի մեջ կա պրոտեազ տրոհման հատված: Որպեսզի վիրուսը կարողանա զարգանալ և հաջորդ բջիջ ներմուծվել, մակերեսային սպիտակուցը պետք է բացվածք ստանա: Ի շնորհիվ նման բացվածքների՝ վիրուսը, հավանաբար, պատրաստ է տրոհման՝ անմիջապես նախորդ վարակված բջջի տարանջատումից հետո: Պատկերացրեք. մի թղթի էջ, որը հեշտ է պոկել նոթատետրի միջից, քանի որ այն ունի թուղթը պոկելու համար նախատեսված գիծ: SARS-Covid 19 վիրուսը նույնպես ունի անջատման նման գիծ:

Արդյոք երկա՞ր կտևի հիվանդացողների դիմադրողականությունը:

Ովքեր, որ հիվանդացել են, նրանց դիմադրողականությունը, հավանաբար, կպահպանվի մինչև համաճարակի ավարտը. մտածում եմ՝ մի քանի տարվա ընթացքում: Կրկնակի վարակման դեպքում կանցնի անվնաս մրսածության պես:

Հաջորդ վարակը այլևս ծանր չի լինի: Ամենայն հավանականությամբ, նրա հետ կլինի նույնը, ինչ մյուս կորոնավիրուսների, որոնք այժմ միայն մրսածություն են առաջացնում: Մենք ստիպված կլինենք ապրել նրա հետ, բայց այս բռնկումից գոյատևելուց հետո, այն այլևս այդքան վտանգավոր չի լինի:

Որքա՞ն ժամանակ դուք պետք է ապրեք արտակարգ իրավիճակում:

Հնարավոր է, որ մեկ տարի հասարակությունն արտակարգ իրավիճակում ապրի: Բայց չեմ կարծում, որ նույն իրավիճակում, ինչ հիմա: Իրավիճակը հնարավոր է և անհրաժեշտ է շտկել: Որոշ սահմանափակումներ չեղարկվելու են: Բայց թոռներին, գուցե, նախքան տատիկ-պապիկներին այցելեը, անհրաժեշտ լինի թեստ հանձնել, որպեսզի համոզվեն, որ նրանց չեն վարակի: