Գլխավոր Մամուլ Գեւորգ Կոստանյանը բուժվում է կորոնավիրուսից. «Իրավունք»

Գեւորգ Կոստանյանը բուժվում է կորոնավիրուսից. «Իրավունք»

34
0

«Իրավունք»-ը գրում է.

Մարտի 1-ի աղմկահարույց գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւս այս օրերին Մոսկվայի հայտնի հիվանդանոցներից մեկում բուժվում է կորոնավիրուսից:

Որքանո՞վ են լուրերը իրական, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Կոստանյանից, ով նկատեց. «Վատառողջ եմ, այո: Ավելին ասել չեմ ցանկանում: Բոլորին առողջություն եմ միայն մաղթում»: