Գլխավոր Աշխարհ Գլոբալ տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի մեջ՝ սպասվում է բավական խոր անկում․ ԱՄՀ

Գլոբալ տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի մեջ՝ սպասվում է բավական խոր անկում․ ԱՄՀ

59
0

Գլոբալ տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի մեջ՝ 2020թ․ սպասվում է բավական խոր անկում։  Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան արգելակել է համաշխարհային տնտեսությունը, հայտնում է РБК-ն։

Նա նախազգուշացրել է, որ համաճարակը «շատ ավելի վատ» ռեցեսիայի մեջ է նետել աշխարհը, քան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։ Գեորգիեւանի խոսքով՝ 2021թ․ վերականգնում կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի զսպել COVID-19 վարակի տարածումը։ Այս առումով ԱՄՀ ղեկավարը կոչ է արել բոլոր երկրներին «ագրեսիվորեն» հակադարձել հիվանդության տարածմանը եւ օժանդակել տնտեսությանը՝ կրճատելու համար գլոբալ ռեցեսիայի ժամկետը եւ թույլ չտալու չափազանց խոր անկում։

Զարգացող շուկաների ֆինանսավորման համախառն պահանջը ԱՄՀ ղեկավարը գնահատել է $2,5 տրլն։ Կրիստալինա Գեորգիեւան զգուշացրել է, որ սեփական ռեսուրսներով այդ երկրները չեն կարողանա ապահովել նման պահանջը։

Համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով հիմնադրամը կրկնապատկելու է արտակարգ իրավիճակների ֆինանսավորման ծավալը ՝ մինչև 100 միլիարդ դոլար։

Գեորգիեւայի խոսքով՝ ԱՄՀ-ում արդեն իսկ արձանագրել են արտակարգ կարգով ֆինանսավորման տրամադրման հայտերի աննախադեպ աճ, նման հայտ է ներկայացրել շուրջ 80 երկիր, մինչդեռ մինչ օրս ԱՄՀ-ն երբեւէ միաժամանակ չէր ուսումնասիրել մի քանի հայտից ավելի։