Գլխավոր Գյուղատնտեսություն Գյուղատնտեսներից ովքեր կարող են օգտվել պետության աջակցությունից

Գյուղատնտեսներից ովքեր կարող են օգտվել պետության աջակցությունից

12
0

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողներին` կորոնավիրուսի տարածման հետևանքով  կանխատեսվող ընթացիկ իրացման հետ կապված ռիսկերը մեղմելու համար, ինչպես նաև տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն։

Վերը նշված միջոցառման շրջանակում վարկ (լիզինգ) ստանալու նպատակով ցանկացած տնտեսվարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է ֆինանսական կազմակերպությանը հայտ ներկայացնել, որի բավարարման դեպքում, վարկառուի ցանկությամբ, սույն միջոցառմամբ աղյուսակներ 1-ով, 2-ով, 3-ով և 4-ով սահմանված պայմանների համաձայն կիրականացվի՝

վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, և (կամ)

վարկի/լիզինգի սուբսիդավորում՝ տվյալ վարկի (լիզինգի) տոկոսների չափով, առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:

Ստորև ներկայացնում ենք աղյուսակները ևս`

Աղյուսակ 1

Իրավաբանական (բացառությամբ` գյուղատնտեսական կոոպերատիվների) և ֆիզիկական անձանց վարկավորման հիմնական պայմանները

    

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսա-
դրույքը*

1

Գյուղատնտեսության ոլորտում զբաղված անձանց կարողությունների զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով տրամադրվող վարկ ● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս

0%

2

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս

0%

3

Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ ● մակերեսը` 0.5-ից մինչև 100 հա,

● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի

0%

4

Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ ● մակերեսը` 0.5-ից մինչև 10 հա,

● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի

0%

5

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ ● վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս

0%

6

Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

7

Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

8

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ ● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ 3- 10 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

9

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ ● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ

● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%

   

Աղյուսակ 2

Գյուղատնտեսական կոոպերատիվների վարկավորման հիմնական պայմանները

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսա-
դրույքը*

Համաֆինասավորում/

Համապար

տություն

1

Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող վարկ ● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս

0%

10%

2

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս

0%

50%

3

Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ ● մակերեսը` 3-ից մինչև 100 հա,

● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի

0%

50%

4

Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ ● մակերեսը 3-ից մինչև 10 հա,

● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի

0%

50%

5

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ ● վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս

0%

30%

6

Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

70%

7

Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

70%

8

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ ● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ 3-10 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

10%

9

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ ● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

10%

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:

         

Աղյուսակ 3

        

Ֆիզիկական անձանց միկրովարկավորման հիմնական պայմանները

                

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսադրույքը*

1

Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող միկրովարկ ● վարկի գումարը՝ մինչև 1 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 2 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 9 ամիս

0%

Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 13%:

        

Աղյուսակ 4

       

Ֆիզիկական անձանց` խոզաբուծության և թռչնաբուծության վարկավորման պայմանները

    

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսա-
դրույքը*

Համաֆինանսա-
վորում
(համապարտու-
թյուն)

1

Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս

0%

30%

Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%: