Գլխավոր Կրթություն Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

70
0

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում:

Այս  մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի բաժնից, արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է: