Գլխավոր Առողջապահություն Գյումրիում դի է հայտնաբերվել

Գյումրիում դի է հայտնաբերվել

15
0

Ապրիլի 9-ին, ժամը 18:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի Լիսինյան փողոցում՝ նախկին ուսումնարանի շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Սամվել Տ.-ի (ծնված 1949 թ.) դին: