Գլխավոր Առողջապահություն «Գյումրի» ԲԿ-ի աշխատակիցները մեկուսացված են. Armtimes.com

«Գյումրի» ԲԿ-ի աշխատակիցները մեկուսացված են. Armtimes.com

125
0

Քիչ առաջ «Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից մեկուսացվել են և 14 օր կմնան «Գյումրի» հյուրանոցում: Մեկուսացման պատճառը կորոնավիրուսով հիվանդի հետ շփումն է: Ըստ ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանի, իր աշխատակիցները հիվանդի հետ շփվել են առանց կորոնավիրուսով վարակվածության մասին իմանալու:

Ինչպես հայտնում է armtimes.com-ը, կորոնավիրուսով հիվանդը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի 68-ամյա բնակիչ է: Մշտապես ապրել է Մարալիկում:

«Քանի որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում նրան զննել են, փաստացի նրա մոտ էպիդեմիոլոգիական անամնեզ չի եղել: Այսինքն՝ արտերկրում չի եղել, վիրուսակրի հետ չի շփվել։ Այս ամենից հետո մենք նոր ընդունել ենք  հիվանդին՝ ապահով լինելով, որ վիրուսակիր չէ, այլապես չէինք ընդունի, քանի որ  «Գյումրի» բժշկականը ընդգրկված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հաստատությունների ցանկում: Բայց քանի որ հիվանդն ուներ ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և KT-ով հետազոտված գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, արդեն կարիք եղավ տեղափոխելու Երևան։ Այնտեղ էլ նոր պարզվել է, որ վարակված է կորոնավիրուսով»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արմեն Իսահակյանը։

«Գյումրի» ԲԿ գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ հիվանդին Մարալիկի շտապօգնությունը ԲԿ է բերել մարտի 29-ին: Քանի որ օրը եղել է կիրակի, կենտրոնը հիվանդին հետազոտել, տուն է ուղարկել, և ընդունել երկուշաբթի: Հետազոտել են, առկա հիվանդություններից բացի նաեւ թոքաբորբ է ախտորոշվել:

«Մենք սկսել էինք բուժումը, հետո ապրիլի 1-ին հարազատների ցանկությամբ տեղափոխվեց Երևան, էնտեղ էլ հաստատվեց կորոնավիրուս: Հիմա մենք էլ մեկուսացրել ենք բոլոր էն բուժաշխատողներին, որոնք որ նրա հետ շփում են ունեցել»,-ասաց Խաչատրյանը:

Մեկուսացվածներին ոչ մեկը դեռ որեւէ գանգատ չունի, նրանց մեջ նաև մեծահասակներ չկան: Արմեն Խաչատրյանն ասաց, իրենք կենտրոնի համեմատաբար մեծ տարիք ունեցող աշխատակիցներին թույլատրել են տանը մնալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում