Գլխավոր Լուրեր Գնդապետը կալանավորվել է

Գնդապետը կալանավորվել է

5
0

Volodya_Avetisyan

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին  առաջադրվել է  մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝  խոշոր չափերի խարդախություն, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Այդ մասին ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:  Ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը «խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով  քաղ. Հ. Զաքարյանի թոռան պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար»:

Քննչական մարմինը «գաղտնազերծեց» նաև, թե երբ է կատարվել  մեղսագրվող արարքը՝  ըստ քննություն իրականացնող մարմնի, այն տեղի է ունեցել  մեկուկես ամիս առաջ՝ սույն թվականի օգոստոսի 13-ին:  Գնդապետի պաշտպան   Արա Զաքարյանը  չէր բացառել, որ,  հնարավոր է,  իր պաշտպանյալին մեղսագրված արարքը կապ ունենա ամիսներ շարունակ պահեստազորի գնդապետի կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հետ:

Նախաքննությունը շարունակվում է :

Աղբյուր` http://pastinfo.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ