Գլխավոր Հասարակություն Գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ. վարչապետ

Գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ. վարչապետ

36
0

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց նա:

Վարչապետը շեշտեց` իրավիճակի ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է:

«Այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի 0-ի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, այսօրվանից իրականացվելու են խիստ «ռեյդեր»:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 289-ով և հասել 7402–ի։