Գլխավոր Աշխարհ Գրանցվել է 5,6 մագնիտուդով երկրաշարժ

Գրանցվել է 5,6 մագնիտուդով երկրաշարժ

78
0
Այսօր ֆրանսիական Խաղաղ օվկիանոսի Նոր Կալեդոնիա կղզիներից ոչ հեռու գրանցվել է 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS)։
 Երկրաշարժը գրանցվել է Երեւանի ժամանակով ժամը 12։40-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Թադին բնակեցված կետից 100 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Օջախի խորությունը 10 կմ է։ Ցունամիի, ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան։