Գլխավոր Հայաստան Դադարեք ինքնակայացման փորձ անել հանրության առողջության հաշվին

Դադարեք ինքնակայացման փորձ անել հանրության առողջության հաշվին

138
0

Մեր երկրում տեղի են ունենում իրավական կարևոր գործընթացներ`ռեֆորմներ, որոնք վերացնելու են Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը:

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՍԴ նախագահի և նրա երեք անդամների վերաբերյալ ԱԺ-ի վավերացրած օրինագիծը. Հրայր Թովմասյանը դադարում է զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, իսկ մյուս երեք դատավորները` Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանն ու Ալվինա Գյուլումյանը, լքում են ՍԴ-ը, քանի որ լրացել է վերջիններիս պաշտոնավարման 12 տարին:

Այսօր ՍԴ բակը մարդաշատ էր՝ հիմնականում լրագրողներով։ «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը առանց դիմակի և անձնագրի եկել էր ՍԴ բակ ու «արդարանում» էր, թե դիմակ կրելը չի պաշտպանում վարակվելուց: Անձնագրի բացակայությունն էլ բացատրում էր, որ միշտ անձնագիրն իր հետ է եղել, բայց ինչ հայտարարվել է, որ անձնագիր ունենալը տնից դուրս գալիս պարտադիր է` ինքն այլևս անձնագիրն իր մոտ չի պահում: Ի վերջո ոստիկանությունն ստիպված եղավ բերման ենթարկել Սոնա Աղեկյանին:

Մեկ այլ քաղաքացի էլ կրկին ՍԴ բակում վիճում էր ոստիկանության աշխատակցի հետ, երբ ոստիկանը քաղաքացուն հորդորում էր դիմակ կրել: Վերջինս չէր ուզում ենթարկվել, ավելին՝ ասելով, թե թքած ունի պարետի որոշումների վրա: Ոստիկանի հորդորներից հետո քաղաքացին դիմակը ձեռքով պահեց դեմքին՝ նշելով, որ դա անում է ոստիկանին հարգելով, ոչ թե պարետի որոշմամբ:

Դիմակ չկրելով, անձնագիր չպահելով, ոստիկանների հետ վիճելով՝ այսօրինակ մարդիկ փորձում են զոհի դեր խաղալ`վտանգելով հանրության առողջությունը: Վերջիններս շատ լավ հասկանում են, որ ՍԴ-ի հետ կապված որոշման մեջ այլևս բան չեն կարող փոխել և ընտրել են սադրանքի ճանապարհը:

Նման պահվածքները խթանում են օր օրի ավելացող վարակակիրների թվի աճը:

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգենն ասել էր, որ 11 երկրում, այդ թվում նաև Հայաստանում, վարակի արագացված փոխանցումը շատ նշանակալի աճի է հանգեցրել: Նա զգուշացրել է, որ վարակի տարածումը չկանխելու դեպքում առողջապահական համակարգերը «կհայտնվեն անդունդի եզրին»:

Հարգելիներս, դադարեք ինքնակայացման փորձ անել հանրության առողջության հաշվին։

Հայկ Մագոյան