Գլխավոր Իրավական Դանակահարություն «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ. Shamshyan.com

Դանակահարություն «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ. Shamshyan.com

368
0

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի տեղեկությունով՝ ժամը 03:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Դեպքի վայրից հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն: