Գլխավոր Հայաստան Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

17
0

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին (նստավայրը`ք. Թբիլիսի):

Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ եւ ԵՄ ձեւաչափերով, երկար տարիների փորձ ունի, Դավիթ Տոնոյանը կարեւորել է նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը համագործակցության եւ անվտանգային հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ