Գլխավոր Հասարակություն Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

26
0

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17:50-ին:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին ներկայացվեցին Քոչարյանին անձնական երաշխավորությամբ, ինչպես նաեւ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություններ: Դրանց դեմ առարկեցին տուժող եւ մեղադրող կողմերը:

Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորեցին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Armtimes.com