Գլխավոր Իրավական Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

94
0

Քիչ առաջ դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը: Դատավորը մերժեց Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունները:

Հիշեցնենք՝ փաստաբանական խումբն առաջարկել էր դատարանին կամ վերացնել  Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, կամ գրավով ազատ արձակել, կամ անձնական երաշխավորությամբ փոխել այն: ՀՀ  նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանի համար:

Տեղեկացնենք, որ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին:

Լուսանկարը՝ «Արմենիա Սպուտնիկի»: