Գլխավոր Հասարակություն «Դարոյնք» ընկերությունն ախտահանում է տարածքը, ջերմաչափում աշխատակիցներին. գործարանում վտանգ չկա (տեսանյութ)

«Դարոյնք» ընկերությունն ախտահանում է տարածքը, ջերմաչափում աշխատակիցներին. գործարանում վտանգ չկա (տեսանյութ)

473
0

Չնայած Հայաստանում արտակարգ դրության պայմաններին, «Դարոյնք» ընկերությունը բնականոն շարունակում է իր գործունեությունը՝ խիստ պահպանելով անվտանգության կանոնները։

Ընկերության որակի պատասխանատու Նոնա Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ ամեն օր՝ առավոտ, ջերմաչափում են աշխատակիցներին, ախտահանում են ընկերության տարածքները, սարքավորումները: «Ամեն առավոտ «Դարոյնքի» աշխատակիցները ընկերության մուտքում ջերմաչափվում են, ակգոելով լվացվում ու ներս մտնում արտադրամաս»,- մանրամասնեց որակի պատասխանատուն:

«Դարոյնք» ընկերության տնօրեն Գեւորգ Խաչատրյանի խոսքով էլ արտակարգ դրության օրվանից իրենք առաջնորդվում են առողջապահության նախարարության ցուցումով։

Մանրամասները՝ տեսանյութում: