Գլխավոր Միջազգային Դենիս Ռոդմանը մեկնաբանել է Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը

Դենիս Ռոդմանը մեկնաբանել է Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը

40
0

Ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը: Նրա խոսքերը մեջբերում է Daily Star-ը:

Ռոդմանը տարօրինակ է համարել այն, որ երկիրը ղեկավարում է Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Ե Չժոնը: «Ես կապի մեջ եմ Հյուսիսային Կորեայի հետ: Ի՞նչ կարող եմ ասել. եթե տեսնում ենք, որ երկիրը ղեկավարում է նրա քույրը, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Նա հերթում հաջորդն է»,- ասել է մարզիկը:

Ռոդմանը 2013 թ.-ին Կիմ Չեն Ընի հրավերով այցելել է Հյուսիսային Կորեա՝ ամերիկյան Harlem Globotrotters բասկետբոլի ցուցադրական թիմի հետ: Մարզիկի խոսքով, նա և քաղաքական գործիչը «վայրի» գիշեր են անցկացրել «օղու և գեղեցիկ աղջիկների» ընկերակցությամբ:

Ապրիլի կեսերին Կիմ Չեն Ընը բաց է թողել իր պապի, ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան տոնակատարությունը:

Նրա բացակայության պատճառով սկսեցին լուրեր հայտնվել քաղաքական գործչի հնարավոր մահվան կամ հիվանդության մասին: Այնուամենայնիվ, մայիսի 2-ին Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը և երկրի պաշտոնական պարբերականը հրապարակեցին առաջնորդի լուսանկարները նոր գործարանի բացման արարողությունից: