Գլխավոր Առողջապահություն Դիանա Գասպարյանը կոչով դիմել է էջմիածինցիներին

Դիանա Գասպարյանը կոչով դիմել է էջմիածինցիներին

29
0

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Հարգելի՛ էջմիածինցիներ,

Առաջիկա 2-3 օրերի մեր վարքագծից է կախված, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո. համատարած սահմանափակումնե՞ր, թե՞ համագործակցված համակեցություն կորոնավիրուսի հետ:
Եթե մեզնից յուրաքանչյուրն իրապես չգիտակցի իր անձնական պատասխանատվությունը և չենթարկվի այսօրվա մեղմ սահմանափակումներին, ապա վաղը ստիպված է լինելու ենթարկվել խստերին: Հետևաբար խնդրում եմ և հորդորում եմ

😷 կրել դիմակ,
👏 հաճախ լվանալ ձեռքերը,
🧍‍♂️ 🧍‍♀️ պահպանել սոցիալական հեռավորություն,
🎉 չկազմակերպել բազմամարդ խնջույքներ կամ չմասնակցել դրանց:

Եկեք ոչ թե խոսքով, այլ գործով սիրենք մեր երկիրը, մեր ծնողներին ու երեխաներին, մեր հարազատներին ու ընկերներին:

Ես հավատում եմ քեզ, սիրելի՛ էջմիածնեցի: