Գլխավոր Աշխարհ Դիմում ԱՄՆ պետքարտուղարությանը՝ Հայաստանին 25 մլն դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքով

Դիմում ԱՄՆ պետքարտուղարությանը՝ Հայաստանին 25 մլն դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքով

47
0

Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,  որ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին, որպեսզի կառավարությունը 25 մլն դոլարի օգնություն տրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Հայ դատի հանձնախմբի համակարգող Րաֆֆի Համբարյանը կոչ է արել Հայաստանին հատկացվող օգնության փաթեթից 25 մլն դոլարը վերահասցեավորել որպես COVID-19 պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին հատկացվող օգնություն: Նա հիմնավորել է, որ դա ուղղվելու է անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, տեխնիկական աջակցությանն ու ռիսկային ընտանիքներին: