Գլխավոր Հասարակություն Ե՞րբ են վառում Տյառնընդառաջի կրակը

Ե՞րբ են վառում Տյառնընդառաջի կրակը

240
0

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Ժողովրդի մեջ ձևավորված այն հակասությունը, թե երբ է հարկավոր նշել Տյառնընդառաջը, բացատրվում է հետևյալ կերպ. փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն՝ Տյառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ։

 AraratNews.am-ի հետ զրույցում Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը նշեց, որ կրակը վառլու հետ կապված ճիշտ ժամանակի հարց չկա. «Պարզապես, ընդունված է, որ Տյառնընդառաջին նախորդող օրը՝ փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո կրակը վառում են 17:30-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում»: