Գլխավոր Կրթություն Ե՞րբ կստանան ուսուցիչներն աշխատավարձը

Ե՞րբ կստանան ուսուցիչներն աշխատավարձը

26
0

Որոշ դպրոցների ուսուցիչներ բարձրաձայնում են հունվար ամսվա աշխատավարձը չստանալու մասին: Նրանց փոխանցմամբ՝ այսօր արդեն  փետրվարի 11-ն է, բայց դեռ ոչ մի ուսուցիչ աշխատավարձ չի ստացել, քանի որ գումարը պետբյուջեից չի փոխանցվել դպրոցներին: Իսկ իրենք վարկեր ունեն, ապառիկներ են վերցրել, առօրյա ծախսեր ունեն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (ԿԳՄՍ)  մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մինչև փետրվարի 15-ն ուսուցիչներն աշխատավարձ կստանան.

«ՀՀ դպրոցների մեծամասնությունում ուսուցիչներն արդեն ստացել են իրենց աշխատավարձը։ Առանձին դպրոցներում, որտեղ ուսուցիչները դեռևս չեն ստացել աշխատավարձ, այն կստանան մինչև փետրվարի 15-ը՝ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով»։