Գլխավոր Հայաստան Եգիպտոսում ՀՀ դեսպանության պատասխանը՝ Ադրբեջանի դեսպանության հայտարարությանը

Եգիպտոսում ՀՀ դեսպանության պատասխանը՝ Ադրբեջանի դեսպանության հայտարարությանը

12
0

Կահիրեում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում 2020 թվականի մայիսի 7-ին հրապարակված գրառմանը, որը «անհիմն և չապացուցված փաստերի ու տվյալների համախումբ է»:

«Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի շրջանը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, որը որպես պետություն ձևավորվել է 1918 թվականին Ռուսական Կայսրության կազմալուծման հետևանքով: Առաջին անկախ ադրբեջանական պետությունը երկու տարի է գոյատևել, որից հետո այն խորհրդայնացվել է 1920-ին:

Երկրորդ, գրառման մեջ չի խոսվում Ադրբեջանի ղեկավարության կողմից հարյուրավոր հայերի դեմ կազմակերպված դաժան կոտորածների մասին, ինչպես օրինակ Սումգայիթում և Կիրովաբադում 1988-ին, Բաքվում՝ 1990-ին:

Երրորդ, գրառումը նկարագրում է ԽՍՀՄ-ի առասպելական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերին և հայաստանցի կամավորներին Շուշիի ազատագրման պայքարում, որը տեղի է ունեցել 1992-ի մայիսին: Ինչպե՞ս կարող էր Խորհրդային Միությունը, որը գոյություն չուներ 1991-ից, օգնել ինչ-որ մեկին:

Չորրորդ, կա անհրաժեշտություն՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված ադրբեջանական մշակութային ժառանգության շուրջ կեղծ հայտարարությունները:

Հինգերերոդ, գրառման մեջ ասվում է, որ 1994-ի մայիսին երկու կողմերը հրադադար են կնքել: Դա սուտ է: 1994-ի մայիսին հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է երեք կողմերի միջև՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի: