Գլխավոր Աշխարհ Եղիսաբեթ Երկրորդը պաշտպանվո՞ւմ է կորոնավիրուսից

Եղիսաբեթ Երկրորդը պաշտպանվո՞ւմ է կորոնավիրուսից

38
0

Արդյոք Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտպանվում է կորոնավիրուսից: Նա հասարակական միջոցառման ժամանակ ձեռնոցներ է կրել: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Բուքինգհեմյան պալատից հաղորդել են, որ հասարակական միջոցառումների ժամանակ ձեռնոցներ կրելը Եղիսաբեթ թագուհու համար անսովոր իրողություն չէ:

Այնուամենայնիվ, սկզբնաղբյուր կայքի կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ թագուհին պարգևատրման արարողությունների ժամանակ նախկինում ձեռնոցներ չի կրել: