Գլխավոր Աշխարհ Եղիսաբեթ Երկրորդն ու արքայազն Հարրին միասին ճաշել են

Եղիսաբեթ Երկրորդն ու արքայազն Հարրին միասին ճաշել են

26
0

Կիրակի օրը Միացյալ Թագավորության Եղիսաբերթ Երկրորդ թագուհին ու արքայազն Հարրին միասին ճաշել են: Այս մասին հաղորդում է hellomagazine.com-ը:

35-ամյա արքայազն Հարրին նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո այցելել է իր տատին՝ Ուինդսոր Վինդզորի ամրոցում իր վերջին պարտավորություններն իրականացնելու համար:

Նշենք, որ արքայազն Հարրին ու նրա կին Մեգան Մարքլը մարտի 31-ից սկսած դադարելու են կրել «թագավորական» կարգավիճակի տիտղոսը:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն այլեւս չեն կարողանա ոչ անձնական, ոչ բիզնես ծրագրերում օգտագործել Sussex Royal ապրանքանիշը, քանի որ բրիտանական օրենքներով՝ նրանք իրավունք չունեն իրենց վերաբերյալ գործածել «թագավորական» (Royal) բառը՝ թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո։