Գլխավոր Միջազգային ԵՄ-ն վարկ է փնտրում՝ Ուկրաինային Ռուսաստանի ճնշումներից զերծ պահելու համար. Reuters

ԵՄ-ն վարկ է փնտրում՝ Ուկրաինային Ռուսաստանի ճնշումներից զերծ պահելու համար. Reuters

7
0

1382681182_1282897928.557477_77

Եվրոպական Միությունը գումար է փնտրում Ուկրաինայի համար, որպեսզի փրկի այդ պետությանը Ռուսաստանի «հարձակումներից»։ ԵՄ-ն բանակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Ուկրաինային վարկ տրամադրելու հարցով, եթե այդ երկիրը ենթարկվի Ռուսաստանի տնտեսական ճնշումներին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռուսաստանը ցավագին է ընդունում այն փաստը, որ Ուկրաինան դուրս է գալիս իր ազդեցության գոտուց, քանի որ երկու ամիս անց Եվրամիության հետ կստորագրի ասոցացման պայմանագիրը։ Գործակալության գնահատականով՝ սա կարող է վերածվել Արևմուտքի և Արևելքի միջև ամենամեծ բախմանը՝ «սառը պատերազմից» հետո։ Պայմանագրի ստորագրումից հետո Մոսկվան սպառնում է դիմել պատասխան քայլերի, իսկ ԵՄ-ն հատկապես գազային հարցում պատրաստ է այլընտրանք առաջարկել Ուկրաինային, ինչպես նաև վարկեր տրամադրել ԱՄՀ-ի միջոցով, թեպետ Ուկրաինան և ԱՄՀ-ն ունեն բազմաթիվ տարաձայնություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ