Գլխավոր Լուրեր Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ արտաքին սահմանների բացման ենթադրյալ ամսաթիվը

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ արտաքին սահմանների բացման ենթադրյալ ամսաթիվը

22
0

Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում հունիսի 15-ին  Եվրամիության արտաքին սահմանների բացումը՝ ասվում է գերատեսչության կայքում:

«Արտաքին սահմաններում միջոցառումների պահպանումը անհրաժեշտ է՝ ԵՄ-ում ճամփորդությունների պատճառով հիվանդության տարածման ռիսկերը նվազեցնելու համար», – ասվում է զեկույցում:

Նշվում է, որ առանց հրատապ անհրաժեշտության Շենգենյան երկրներ այցերը թույլատրվելու են ԵՄ-ում սահմանափակումների վերացումից հետո: